Գիտնականները պարզել են հագուստի ամենագրավիչ գույնը
Lifestyle1in.am-ը գրում է.
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ սև հագուստը ստիպում է երևալ ավելի գրավիչ, ինտելեկտուալ և վստահ, հայտնում է Joinfo.ua-ն:
Փորձի շրջանակներում հարցման են ենթարկվել ավելի քան 1000 մարդ, որոնց խնդրել են որոշել, թե հագուստի տարբեր գույներն ինչպիսի հատկությունների հետ են ասոցիացվում:
Հարցման ենթարկվածները նշել են, որ նա, ով սև հագուստ է կրում, թվում է ավելի ինտելեկտուալ և գրավիչ:
Կանանց 66%-ը սև հագուստով տղամարդկանց համարել է ավելի ձգող և ցանկալի: Տղամարդկանց 46%-ը հայտարարել են, որ գիշերը հաճույքով կանցկացնեն սև հագած աղջկա հետ, քան մյուսների: Պատասխանողների մոտ 12%-ը կարմիր գույնը անվանել են ինտելեկտուալության նշան, սակայն շատերի համար այն եղել ինքնավստահության և գոռոզության նշան: