Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը եւ Կլաուդիա Շիֆերը՝ Balmain-ի գովազդում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ո՞վ կարող է երբեւէ գերազանցել այս «Նորաձեւության թագուհիներին»: Balmain-ի գարուն 2016 հավաքածուն ներկայացնում են ոչ այլ ոք, քան Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը եւ Կլաուդիա Շիֆերը:


«Balmain-ի համար սա նոր գլուխ է: Այս արշավը պատմում է, թե ինչն է ինձ ստիպել սիրելու նորաձեւությունը: Եվ դա հենց այս երեք կանայք են», - կարծում է Օլիվյե Ռուսթենը` ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը:


