Օրվա բաղադրատոմս. Հունական տորթ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
4 հատ ձու
Դարչին
1 ճաշի գդալ շաքարի փոշի
1 կիտրոնի կեղև
40 գրամ կրախմալ
2 գրամ վանիլին
1 լիտր կաթ
330 գրամ սերուցքային կարագ
260 մլ հանքային ջուր
Աղ
280 գրամ շաքարավազ
530 գրամ ալյուր
Պատրաստման եղանակ՝
500 գրամ ալյուրը միախառնել 80 գրամ շաքարավազին ու աղին, ավելացնել գազավորված ջուրը և լավ միախառնել։

Խմորը բաժանել 4 մասի։

Սերուցքային կարագը բաժանել 4 մասի, քսել արդեն գրտնակած խմորի շերտերին ու 2-ը իրար վրա դնել, մյուս 2-ը՝ իրար վրա։

Դնել սառնարան։

Կրեմ՝
200 մլ կաթի մեջ ավելացնել կրախմալը և ալյուրի մնացած մասը, ավելացնել ձուն, վանիլինը։

Կաթսայի մեջ լցնել ջուր, ավելացնել 200 գրամ շաքարավազը, 100 գրամ կարագ ու կիտրոնի կեղևը, դնել կրակին, ավելացնել ձվով զանգվածը, թողնել այնքան, մինչ շաքարավազը հալվի ու ստացվի պինդ զանգված։

Խմորը հանել սառնարանից, քսել կրեմը, վրան դնել խմորի 2-րդ շերտը, պատել կարագով ու դնել ջեռոց։

Մատուցել հատապտուղներով, մրջերով ու շաքարի փոշիով։
