Մեղադրյալի հաղորդմամբ` ոստիկանության ծառայողներն իրեն խոշտանգել են. հարուցվել է քրեական գործ
SocietyՈւրիշի գույքի զգալի չափերով հափշտակության մեջ մեղադրվող Վլադիմիր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին ոստիկանության ծառայողների կողմից ինքը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ հիշյալ ծառայողները բազմաթիվ հարվածներ են հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ իր հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, որպեսզի ինքը խոստովանի իրականում իր կողմից չկատարված գողության դեպքը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործով մեղադրյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: