Քննչական կոմիտեի վարույթում քննվում է 30 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ
Society2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 30 քրեական գործ, որոնք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն կատարված քվեարկության վերաբերյալ ահազանգերին։
Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հաղորդվում է նաև, որ յուրաքանչյուր գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության առգրավվել են տարբեր ընտրատեղամասերի ընտրացուցակները, գրանցամատյանները, էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակել փորձաքննություններ։ Քննվող քրեական գործերի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ թիվ 39/39 և թիվ 8/08 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։