Ցուկերբերգն իր որդուն բժշկի է տարել
Lifestyle«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում տեղադրել է իր և որդու լուսանկարը հետևյալ գրառմամբ. «Այցելություն բժշկին: Պատվաստանյութեր ընդունելու ժամանակն է»,- գրում է Orer.am-ը:
Ցուկերբերգի և որդու լուսանկարը հաշված ժամերի ընթացքում 2 մլն 396 հազար 396 մարդ է հավանություն տվել: Զարմանալին այն է, սակայն, որ սովորաբար աշխարհում նրա նման հայտնի մարդիկ սովորաբար խուսափում են իրենց երեխաների նկարները հրապարակել կամ որևէ տեղեկություն տարածել այդ մասին, սակայն, ինչպես երևում է, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը նման խնդիրներ չունի, ավելին, ապրում է սովորական ամերիկացու նման, առանց ավելորդ բարդույթների և խուճապի:
Ամենադրականն այն է նաև, որ այլ միլիարդատերերի նման նա տեսախցիկների կամ ֆոտոխցիկների առջև տարբեր կեցվածքներով հանդես չի գալիս, ինչը վկայում է այն մասին, որ աշխարհը պարուրած գլամուրային կոչվող էժանագին հավաքույթները նրան ավելի երջանիկ չեն դարձնում, քան իր երեխայի հետ բժշին այցելելը:
Ա.Գրիգորյան