Սարքերի ցուցահանդես Լաս Վեգասում. «հրաշք զուգարան» և «տնային բարմեն» (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա համաշխարհային ցուցահանդեսը 2016 թվականին խոստանում է դառնալ «ամենախելացին», հայտնում է BBC-ն:
Բոլոր ժամանակակից հայտնագործությունների անվան մեջ անպայման կա «խելացի» (smart) բառը, և ոչ մի տեղ դրա արդարացիությունը չի հաստատվում այնպես ակնհայտ, ինչպես Լաս Վեգասի սպառողական էլեկտրոնիկայի համաշխարհային ցուցահանդեսում (CES): Մի արտադրող նույնիսկ ջրի համար «խելացի» բաժակ է առաջարկում: Lifefuels ընկերությունը մրցանակ է շահել 5 փոփոխվող անոթներով շշի համար, որոնք լցված են տարբեր վիտամիններով, էներգետիկ և համային հավելումներով, այնպես որ օգտագործողը կարող է ջուրը դարձնել այն ըմպելիքը, ինչը նրան պետք է տվյալ պահին:
Context ընկերության կողմից վերջերս կատարված հարցումից պարզվել է, որ եվրոպացիների մեծ մասը դեռ պատրաստ չէ գումար ծախսել «խելացի» կենցաղային տեխնիկայի վրա: Բրիտանացիների միայն 19%-ն է ասում, որ մյուս տարի հնարավոր է գնի մեկ սարք, այն էլ 150 ֆունտ ստեռլինգից ոչ թանկ:
Իսկ ի՞նչ է առաջարկում արտադրողը CES ցուցահանդեսում սովորական ընտանիքներին:
«Նստեք, խնդրեմ»

«Խելացի» զուգարանը օգնում է և իրեն, և ձեզ
Միջոց շների ձանձրույթի դեմ

Cleverpet-ի ստեղծողները մտահոգված են այն բանով, որ շները ամեն օր երկար ժամանակ մենակ են մնում
Տնային կոկտեյլ

Այս սարքավորումը կոդավորված է 6 տարբեր կոկտեյլների համար
«Խելացի» խոհանոց

Samsung-ը առաջարկում է գոտի, որը կօգնի հետևելու ձեր գոտկատեղի չափերին
Ցնցուղը նախազգուշացնում է

Ցնցուղը ձեզ կզգուշացնի, եթե չափից ավելի եք տարվել լողանալով
Կոդավորված շփում

Այս ապարանջանները կոչված են օգնելու դեռահասներին ավելի շատ շփվելու համար