Շնորակալ եմ,որ ինձ մենակ թողոցիր
LifestyleԿյանքում պետք է լավատես լինել եւ գիտակցել, որ անգամ ամենավատ պահերը հաղթահարելի են եւ որ դժվարություններից էլ պետք է նոր դասեր քաղել։
Wnews.am-ը ներկայացնում է ամուսնու կողմից լքված կնոջ հուզիչ նամակը, ով ապացուցում է, որ կյանքը շարունակվում է։
«Երբեք չէի մտածի, որ մի օր «ինչպես ինձ կարող էիր թողնել» արտահայտությունը կարող է վերածվել «շնորհակալ եմ, որ ինձ թողեցիր» արտահայտության։
Դա երկար ճանապարհ էր, որով ես շարունակում եմ անցնել, որպեսզի տեսնեմ ամենալավը, ինչը երբեւէ արել ես ինձ համար։
Ես ստիպված էի լուրջ հասունանալ։ Հասկանալ հոգուս խորքում, թե ով եմ իրականում եւ ում էի ձեւացնում։
Ես ստիպված էի գլուխ հանել իմ ինքնագնահատականի մնացորդներից, որը սխալմամբ հենվում էր «կնոջ» կամ «մոր» կարգավիճակին։
Ես ստիպված էի նայել իմ ամենամեծ վախերի աչքերին. ինչպես այս աշխարհում միայնակ ապրել, բոլորովին մենակ, առանց ինչ-որ մեկի, ով կարող էր ինձ ասել, թե արդյոք ճիշտ եմ վարվում։
Ես ստիպված էի սովորել վստահել իմ ներքին ձայնին, նրան, ով ինձ ասում էր առաջ գնա, անտեսանելին, որպեսզի գտնեմ մեկ ուրիշին, որպեսզի չտեսնեմ, թե ինչպես ես հեռանում։
Ես ստիպված էի սովորել, ինչպես հույսը դնել միայն ինձ վրա։ Վճարել հագուստի ու տան համար, հույս չդնել պահուստային երկրորդ՝ քո աշխատավարձի վրա, եթե հանկարծ իմը չհերիքի։
Ես սովորեցիր գնահատել ինքս ինձ։ Պարզ տեսնել ցավի արանքում, որ դեռ համարձակ, գեղեցիկ կին եմ, որ չնայած նա չեմ, ում հետ քեզ տրված է ապրել, բայց դեռ այն եմ, ով արժե, որ իր հետ լինեն։
Ես ստիպված էի սովորել համբերատարության, համբերատարության իմ հանդեպ, երբ թվում էր, թե չեմ դադարի լացել եւ ուղղակի սպասել… համբերատար սպասել այն պահին, երբ կկարողանամ զգալ երջանկությունը։
Ես ստիպված էի սովորել բաց թողնել հպարտությունը, որովհետեւ ստիպված էի շատ անգամ օգնություն խնդրել, չէ որ սկզբում ամեն ինչ միայնակ անելը հեշտ չէ։
Ես ստիպված էի սովորել՝ինչպես ինձ մոտ թողնեմ ուրիշ տղամարդկանց, ովքեր ցանկանում էին սիրել ինձ անգամ այն ժամանակ, երբ պատրաստ չէի նրանց առջեւ բացել իմ սիրտը։
Ես ստիպված էի պատասխանվություն վերցնել իմ որոշումների համար՝չնայած հիմա հասկանում եմ, որ դրանցից շատերը սխալ էին ու հիվանդագին։
Ես ստիպված էի ընդունել, որ մարդիկ խոսելու են իմ մասին եւ սովորել, որ դա նորմալ է։ Ուժեղ կինը սովորում է քայլել բարձր պահած գլխով անգամ այն դեպքում, երբ աշխարհը շուռ է գալիս նրա ետեւում։
Ես ստիպված էի սովորել կարեկցանքի, այն բանի, որն ինձ միշտ չէր հերիքում։ Ինձ համար ոչ միշտ ընդունելի որոշումներ կայացնող մարդկանց հանդեպ կարեկցանքի։
Ես ստիպված էի ի սկզբանե սովորել ինձ լիարժեք զգալ, հասկանալ, որ չկա նա, ով լրացնում է ինձ, որ ես ինքնաբավ եմ, համարձակ, գեղեցիկ, թեկուզ եւ ոչ կատարյալ եւ դա բավական է լիարժեքության համար։
Ես ստիպված եղա սովորել, որ երբեք չեմ համաձայնի ինչ-որ մեկի պահեստային տարբերակը լինել։ Ես արժանի եմ առաջինն ու միակը լինելու նրա համար, ով վստահ է, որ ես արժանի եմ դրան։
Ես ստիպված էի սովորել, որ իմ սիրտը կրկին կարող է սիրել։ Չնայած նրան, որ երկար ժամանակ չէի կարողանում իմ զգացմունքներն արտահայտել նոր մարդու հանդեպ, բայց զգում էի, որ դա հնարավոր է այնպես, ինչպես ժամանակին եղավ քո դեպքում։
Եվ ի վերջո ես սովորեցի ներել, որովհետեւ դա ամենն է, ինչ մնացել է առաջ գնալու համար։