Այս խորամանկ հնարքների օգնությամբ սիրելի օծանելիքի բույրն ավելի երկար կպահպանվի
LifestyleՍիրելի օծանելիքը ձեռք բերելու համար երբեմն ստիպված եք լինում զգալի գումար ծախսել: Բոլորն են ցանկանում, որպեսզի սիրելի օծանելիքի բույրը հնարավորինս երկար պահպանվի: Այս խորամանկ հնարքներն օգնության կհասնեն այդ հարցում:
- Այն հատվածում, որտեղ սովորաբար ցայում եք օծանելիքը, քսեք վազելին: Օծանելիքի կաթիլները ճարպային ծածկույթի առկայության պարագայում չեն ներծծվի մաշկի մեջ ու կմնան դրա մակերեսին:
- Հարկարվոր չէ խառնել տարբեր բույրեր: Խորհուրդ է տրվում մեկ օրվա ընթացքում օգտագործել միայն մեկ տեսակի օծանելիք: Խոսքը վերաբերում է նաև տարատեսակ քսուքներին, լոգանքի համար նախատեսված գելերին:
- Մազերը ևս երկար ժամանակ պահում են օծանելիքի հոտը: Դրանք նույնպես կարելի է ցողել, բայց 20-30 սմ հեռավորությունից: Այդ պարագայում մազերի լաքից մի օգտվեք:
- Օծանելիքն օգտարգործեք տնից դուրս գալուց 30-40 րոպե առաջ
- Չպետք է օծանելիքը ցողել որտեղ պատահի: Հարկավոր է այն ցողել այն հատվածներում, որտեղ կա հնարավորինս ակտիվ զարկերակային աշխատանք: Օրինակ՝ բազուկների ներսի հատվածում, ականջների հետևի հատվածներում, ձեռքի երկգլուխ և եռագլուխ մկանների մեջտեղում