Ինչպես մաքրել լոգարանի սալիկները. լավագույն միջոցը, որը շատ մատչելի է
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Լոգարանը կարգի բերելու համար հաճախի օգտագործում ենք տարբեր քիմիական նյութեր, բայց հաճախ դրանցից վնասն ավելի շատ է, քան օգուտը:
Ձեզ ենք ներկայացնում լոգարանի սալիկները մաքրելու հեշտ պատրաստվող ու մատչելի միջոց:
Հարկավոր է՝
1/4 բաժակ ջրածնի պերեկիս
1 թեյի գդալ հեղուկ օճառ
1/2 բաժակ սոդա
Պատրաստման եղանակը՝
- Խառնում ենք զանգվածն ու այն պահում շշի մեջ
- Թեթևակի կեղտոտված հատվածները մաքրելու համար հեղուկը լցրեք խոնավ սպունգի վրա և քսեք այդ հատվածին: Այնուհետև մակերևույթը լվացեք ջրով
- Զգալի կեղտոտվաության պարագայում հեղուկը պետք է լցնել այդ հատվածին ու սպասել 10 րոպե: Այդ ժամանակահատվածում կեղտը կսկսի պոկվել սալիկից, ու այն հեռացնելն ավելի հեշտ կլինի: Գործողությունը կրկնեք ևս մեկ անգամ ու մակերևույթը լվացեք ջրով