Ամբողջ համացանցը փորձում է կռահել՝ լուսանկարում շու՞ն է պատկերված, թե արջ (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Համացանցը հաճախ է զանազան քննարկումների հարթակ դառնում: Վերջերս նոր քննարկում է սկսվել: Բոլորը ցանկանում են կռահել այս գեղեցիկ կենդանու ծագումը՝ արջու՞կ է այն, թե՞ շնիկ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Reddit կայքի The Red Foxx օգտատերը հրապարակեց այս լուսանկարը, որը վերնագրել էր «Ինչ-որ մեկն արջուկին շների ցերեկային ապաստարան է բերել»:
Հենց այս վերնագիրն էլ առիթ է հանդիսացել հետագա քննարկումների համար: Զանազան կարծիքներ հրապարակվելուց հետո պարզ դարձավ, որ յուրօրինակ կենդանու վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ են հարկավոր:
Քննարկումը Twitter տեղափոխվեց, որտեղ @RyRy80 օգտատերը կենդանու նոր լուսանկարներ հրապարակեց, իսկ @WintersCaleb-ը գրել է, որ նրա անունը Բաունս է (Bounce):
Արդյունքում քննարկման հեղինակ TheRedFoxx –ն ինքն էլ հրապարակել է պատասխանը:
«Ինձ ասացին, որ սա պոմերանյան շպից է: Բայց ես կարծում եմ, որ այդ բառերում կոդավորված է «արջ» բառը»:
Իսկ դուք համաձա՞յն եք:



