Կանանց ճարպակալումը և քաղցկեղը սերտորեն կապված են
LifestyleԳեր կանայք 40%-ով ավելի են ենթակա նվազագույնը յոթ տեսակի քաղցկեղի ռիսկին, նախազգուշացնում են բրիտանացի փորձագետները Cancer Research UK-ից, հայտնում է healthyliving.com.ua-ն:
Քաշի հետ կապված ուռուցքները ներառում են աղիքների, կրծքի, լեղապարկի, արգանդի, ենթաստամոքսային գեղձի և կերակրափողի քաղցկեղները:
Ճարպակալումից տառապող1000 կանանցից կազմված խմբում քաղցկեղ է ախտորոշվել 274-ի, իսկ նորմալ քաշով 1000 կանանցից՝ 194-ի դեպքում: Այն մասին, թե ինչու է ճարպակալումը մեծացնում քաղցկեղի ռիսկը, տարբեր կարծիքներ կան: Դրանցից մեկն այն է, որ ճարպակալումը կապված է ճարպագեղձերում հորմոնային բջիջների` հատկապես էստրոգենի արտադրության հետ, որն ավելացնում է քաղցկեղի ռիսկը:
Փորձագետները պնդում են, որ եթե բրիտանացիները շարունակեն ավելացնել իրենց քաշը, ապա մինչև 2026 թիվը այն տարեկան մոտ 4000-ով կավելացնի քաղցկեղի դեպքերը: Մասնագետների խոսքով` քաշը նվազեցնելը դժվար խնդիր է, սակայն արագ նիհարելու համար չպետք է դիմել ծայրահեղ միջոցների: Կենսակերպի աննշան փոփոխությունը կարող է բարենպաստ ազդել քաշի վրա երկարաժամկետ հեռանկարում: