Նախկին քաղաքապետը հաստատում է գեներալ Մանվելի հետ ունեցած միջադեպը
SocietyԱզգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մարդկանց կողմից դեկտեմբերի 29-ին ծեծի ենթարկված ՀՀ կառավության աշխատակազմի նախկին կառավարիչ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը Hraparak.am–ի հետ զրույցում ըստ էության հաստատել է, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Ձեզ ծեծի՞ են ենթարկել գեներալ Գրիգորյանի մարդիկ, մեր հարցին Աբգարյանը պատասխանեց.«Ես նման գեներալ չեմ ճանաչում»: Իսկ միջադեպի մասին ի՞նչ կասեք. «Չեմ հիշում նման բան»: Աբգարյանի հետ գեներալի մարդիկ հաշվեհարդար են տեսել միայն այն պատճառով, որ նա իր ավտոմեքենան «սխալ» տեղ է կայանել.«Ծեծկռտուք չի եղել»: Միակողմանի՞ են ծեծել, թե՞ քաշքշել են.«Դե հա, էլի», խոստովանել է Աբգարյանը: