Բնակարանում հայտնաբերված դիակի վրա դանակի վնասվածքները են եղել. նոր մանրամասներ (ֆոտո)
Society2016 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 11։10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքով։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։
Կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։
