Ավետիսյանների հարազատները չեն ցանկանում մասանակցել դատական նիստին ռուսական բազայում
SocietyԳյումրիում 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները չեն մասանակցի ռուս զինծառայող Վալերի Պերյակովի գործով դատական նիստին, եթե այն կրկին տեղի ունենա ռուսական ռազմաբազայի տարածքում: Այս մասին հունվարի 12-ին Ավետիսյանների տան մոտ հայտարարեցին հարազատները՝ նշելով, որ իրենք միայն կմասնակցեն դատավարությանը, եթե ՀՀ դատական մարմինները այն իրականացնեն Հայաստանի դատարաններից մեկում, ավելին՝ հարազատները պահանջում են նաև նիստին ՀՀ գլխավոր դատախազի ներկայությունը: «Եթե որևէ բան չփոխվի մենք դատին չենք մասնակցի, մենք ռուսական ռազմաբազա չենք գնա: Ինչու գնանք այնտեղ, եթե գործը հանձնված է հայկական կողմին և Հայաստանն էլ ունի դատական համակարգ»,-նշեց Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Մարիամ Հովհաննիսյանը: