Երբ կիրքը Ձեզ հետ չար կատակ է խաղում. 11 տարօրինակ նախանշաններ, որ Դուք իսկապես սիրահարված եք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ինչպե՞ս հասկանալ, որ սիրում ենք մեկ այլ մարդու, և ինչու է այդքան դժվար խոստովանել ինքներս մեզ՝ մեր սեփական զգացմունքների մասին: Եկեք հասկանանք: Սերը կարող է արտահայտվել շատ տարբեր ձևերով, և դա նրան ունիկալ և բազմակողմանի զգացմունք է դարձնում:
Սիրո նախանշանները
1 Նա Ձեր կյանքն անտանելի է դարձնում, բայց Դուք հանդուրժում եք
Զարմանալի է, բայց այն մարդուն, ում սիրում եք, կարելի է գրեթե ամեն ինչ ներել: Ինչ էլ որ նա արած լինի, ինչպիսի սխալներ էլ որ նա թույլ տված լինի, որքան էլ որ ձեզ զայրացրած լինի, միևնույնն է, դուք ներում եք: Սերն արդարացնում և ներում է, նույնիսկ եթե Ձեր էգոն ընդդիմանում է դրան: Երբ Դուք ասում եք. «Ես քեզ ուղղակի ատում եմ», դա ընդհանրապես այն չէ, ինչ դուք նկատի ունեք: Այդ խոսքերն արդյունքում խոսում են այն մասին, որ դուք անտարբեր չեք այդ մարդու հանդեպ:
2 Կարևոր չէ, թե ինչի մասին եք դուք խոսում
Դուք կարող եք զրուցել շատ վերացական թեմաների մասին, բայց անբացատրելի հաճույք ստանալ դրանից, քանի որ դուք ձեզ շատ լավ եք զգում միասին: Կարևոր չէ, թե ինչի մասին եք խոսում: Կիսաքուն վիճակում գիշերային զրույցները հեռախոսով, ձեզ անբացատրելի երջանկություն են պարգևում, քանի որ դուք խոսում եք Ձեր սիրելի մարդու հետ:
3 Դուք բարդացնում եք Ձեր կյանքը՝ հանուն Ձեր սիրելիի
Ձեր սիրելիին հանդիպելու համար, Դուք պատրաստ եք անհավատալի արարքների. Գնալ այնտեղ, որտեղ նախկինում երբեք չէիք գնա, ոչ մի դեպքում, զոհաբերել սեփական ժամանակը, հրաժարվել Ձեր նախասիրություններից… Հանուն այդ թանկ մարդուն տեսնելու համար, Դուք պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտներ:
4 Դուք պատրաստակամորեն կատարում եք ցանկացած խնդրանք
Ձեզ համար Դուք այդքան չեք ջանում, որքան Ձեր սիրելիի համար: Անել ինչ-որ բան, ինչը կօգնի նրա աշխատանքին – իհարկե: Իսկ եթե դուք միասին եք զբաղվում այդ գործով, ապա ցանկացած ձանձրալի թվացող գործերը, որ պետք է անեք, օրինակ գնումների գնալը, ձեզ համար ուրախալի և հետաքրքիր կլինի:
5 Դուք չեք ամաչում Ձեր մարմնից
Երբ Դուք սիրում եք մարդուն, Դուք այնքան եք բացվում նրա առաջ, որ Ձեր, ոչ այնքան էլ անթերի մարմինը, դադարում է Ձեզ անհանգստացնել: Ոչ մի ֆիզիկական պահ Ձեզ չի կաշկանդում, և դա իսկական մտերմություն է:
6 Նույնիսկ թռուցիկ խոսակցությունները նշանակություն ունեն
Սիրելլի հետ հեռախոսով երկու րոպե խոսելը կարող է դառնալ Ձեր օրվա ամենավառ մասնիկը: Կարևոր չէ, թե որքան ժամանակ եք միասին անցկացնում, կարևոր են տպավորությունները, Դուք կարծես այրվում եք սիրո էներգիայից, որով լցվում եք նույնիսկ այդ երկու րոպեների ընթացքում:
7 Դուք էմոցիոնալ եք
Սիրած մարդու ներկայությունը Ձեզ ավելի զգացմունքային է դարձնում, Դուք կյանքն ավելի վառ եք սկսում ընկալել, վառ ապրումներ եք ունենում: Դուք միասին բղավում եք թե՛ ուրախության, թե՛ զայրույթի ժամանակ: Դուք չեք կարողանում ձեզ զսպել: Դա էմոցիոնալ ազատության նշան է. Դուք ոչ ոքի հետ Ձեզ այնքան ազատ չեք զգում, որքան Ձեր սիրելիի հետ:
8 Միասին անցկացրած ժամանակն իզուր տեղը չի ծախսվում
Դուք կարող եք ողջ օրն անցկացնել անկողնում Ձեր սիրած մարդու հետ, և օրը կորած չհամարել: Ընդհակառակը՝ Դուք հետո կհիշեք այդ մասին քնքշորեն և մեծ կարևորություն կտաք, չնայած, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել:
9 Դուք շատ հարցեր ունեք այդ մարդուն ուղղված
Այն բոլոր հարցերը, որոնք Ձեզ հետաքրքրում են, Դուք ցանկանում եք տալ այն մարդուն՝ ում սիրում եք, և կարևոր բաների մասին, որոնք Ձեզ հետ կատարվում են, ուզում եք ասել միայն նրան: Եվ դա հիանալի է:
10 Ամեն ինչ Ձեզ հիշեցնում է նրա մասին
Նույնիսկ մանրուքները Ձեզ հիշեցնում են Ձեր սիրելիի մասին՝ երգեր, նկարներ, նույնիսկ փողոցները: Ձեր կյանքը լցվում է իմաստով, ավելի լիարժեք է դառնում, երբ Դուք սիրում եք:
11 Դուք վախենում եք
Սերը սարսափելի է թվում այն բանով, որ Դուք գիտակցում եք, որ այն կարող է Ձեզ ցավ պատճառել: Դուք վստահում եք, բացվում եք այդ մարդու առջև, բայց չգիտեք, թե ինչ կլինի հետո, ինչպես նա իրեն կպահի: Սերը Ձեզ խոցելի է դարձնում, այդ պատճառով էլ հաճախ ցանկություն է առաջանում վանել ձեզանից Ձեր սիրելի մարդուն և ապրել՝ հիասթափություններից և սիրային տագնապներից պաշտպանված լինելով: Դուք հայտնվում եք նրա տիրապետության տակ, քանի որ վախենում եք նրան կորցնել:
Շատերն իսկապես հավատում են, որ սերը մարդկանց ավելի լավն է դարձնում: Օգտագործեք այս կախարդական իրավիճակը՝ ինքնակատարելության հասնելու համար:
Մի վախեցեք խոստովանել ինքներդ Ձեզ, որ սիրում եք: ❤
