Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
SocietyՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,- նշված է ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում: