Իններորդ մահը խոզի գրիպից. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 50-ամյա տղամարդ է մահացել
SocietyԵրեւանում այսօր՝ հունվարի 13-ին, արձանագրվել է «Խոզի գրիպի» մահացության 9-րդ դեպքը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մահացածը 50-ամյա Ռաֆիկ Վարդանյանն է, որը վաղուց էր բուժում ստանում իրենց մոտ:
«Իր մոտ հայտնաբերվել էր H1N1, միացված էր արհեստական շնչառության ապարատին»,- հայտնեցին հիվանդանոցից:
Նշենք, որ առողջապահության նախարարությունը շարունակում է պնդել, որ իրավիճակը բարելավվում է, Հանրապետությունում համաճարակ չկա: