Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գրիպից Հայաստանում ևս երկու տղամարդ է մահացել

Society

Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին, ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։  Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ Նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը, ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտումը։

Այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան և եվրոպական մի շարք երկրներում։ Ոմանք` այդ թվում` մենք, ընտրել են ժողովրդի նկատմամբ ազնիվ մոտեցման, իրական իրավիճակը ներկայացնելու և զգոնությունը բարձրացնելով արդյունքներ ապահովելու ճանապարհը։ Ոմանք էլ` թաքցնելով իրական պատկերը և չբարձրաձայնելով մահվան դեպքերի մասին` մեծաթիվ զոհերի գնով իրենց բնակչությանը դատապարտել են ուշ դիմելիության։

Նախարարությունը չի լռում նաև ծանր դեպքերի առկայության մասին։ Հենց հունվարի 12-ին տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ին միացված են արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր և առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում։ Սակայն միշտ չէ, որ գիշերուզօր արված քրտնաջան աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը։ Եվ, առհասարակ, միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել։ Այսպիսին է հիվանդանոցային առօրյան։

«Նման իրավիճակներում անչափ կարևորվում է ողջ հանրության համախմբվածությունն ու զսպվածությունը: Նախարարությունը նաև ԶԼՄ-ների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ է տոնական օրերին բարձրացրել բնակչության զգոնությունը և իրականացրել լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ: Միաժամանակ, լրագրողներին մշտապես հորդորում ենք թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և չտարածել հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ: Ցավոք, մեր ոչ բոլոր լրագրողներն ու լրատվամիջոցներն են նման կերպ վարվում։

Կան դեպքեր, երբ տուրք տալով սենսացիոն լուրեր հրապարակելու գայթակղությանը, թեմային առնչվող նյութերը հրապարակվում են ահասարսուռ, խուճապ առաջացնող մեծադիր վերնագրերով։ Զերծ չեն մնում նաև ապատեղեկատվություններից։ Նման վերջին օրինակն այսօր news.am կայքում տեղ գտած «Սիսիանցի 2-ամյա տղան միացված է շնչառական ապարատին. նախնական ախտորոշումը` H1N1» հրապարակումն է։ Այն ակնհայտ ապատեղեկատվություն է։ Երեխան բուժվում է «մենինգոէնցեֆալիտ» ախտորոշումով։ Քանի որ այս իրավիճակում գրիպի H1N1 ենթատեսակի լաբորատոր հետազոտություն իրականացվում է վերակենդանացման բաժանմունքներում բոլոր բուժվողների շրջանում, հետևաբար նմուշառում է կատարվել նաև նշված հիվանդից։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ նրա մոտ H1N1 չի հայտնաբերվել։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրագրողներին` թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ չստեղծել:

Այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք: 50-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»,-ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors