Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի հուշամրցաշար` Երևանում
SocietyՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի հետ միասին այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի 6-րդ հուշամրցաշարի ընթացքին:
Ակադեմիայի կողմից վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարն ընթանում է տարիքային խմբերով. կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:






