Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը 13 օր փակ լինելուց հետո բացվել է
SocietyՄարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է հունվարի 12-ի լույս 13-ի գիշերվա ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, 13 օր երկկողմանի փակ մնացած Մարտունի-Գետափ ճանապարհÕ ¨ բացելու համար ճանապարհաշինարարները մոտ մեկ շաբաթ գիշեր ու ցերեկ պայքարել են ձյան հաստ շերտի դեմ, մինչեւ որ կարողացել են ապահովել ճանապարհի անցանելիությունը Գեղհովիտ գյուղից մինչեւ Վարդենյաց լեռնանցք ընկած հատվածում` մոտ 20 կիլոմետր երկարությամբ:
«Այժմ Մարտունի-Գետափ եւ Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհների որոշակի հատվածներում իրականացնում ենք լայնացման աշխատանքներ` կուտակված ձնից մաքրում ենք ճանապարների նեղացած տեղերը: Ասֆալտի ծածկույթը հիմնականում բաց է, իսկ մերկասառույց ունեցող հատվածներում կատարում ենք մշակման աշխատանքներ»,-հավաստեց Աղասի Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան