Հովհաննես Մկրտչի մասունքակիր աջը կբերվի Երևանի Սբ Հովհաննես եկեղեցի
SocietyՀայ առաքելական սուրբ եկեղեցին հունվարի 14-ին կնշի Սբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամը 10.00-ին Երևանի Ս. Հովհաննես եկեղեցի կբերվի Սրբի շնորհաբաշխ աջը: Ժամը 10.30-ին այս եկեղեցում Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը կմատուցի ուխտի Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի` նախատեսվում է մատաղի հյուրասիրություն:
Հավատավոր ժողովուրդը հնարավորություն կունենա իր խոնարհումը բերելու Ս. Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքին, որը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ն: