Գերմանական ռադիոն Արցախի վերաբերյալ ռադիոռեպորտաժ է պատրաստել
SocietyԳերմանիայի Deutschlandfunk ազգային ռադիոն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված ընդարձակ ռադիոռեպորտաժ է պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԼՂՀ մասին ռադիոռեպորտաժը տեղադրված է Deutschlandfunk-ի պաշտոնական կայքում:
15 րոպե տեւողությամբ ռեպորտաժը Արցախում պատրաստել է ռադիոընկերության աշխատակից Զվեն Թյոնիգեսը: Ռեպորտաժում պատմվում է Արցախի պատմական, աշխարհագրական եւ զբոսաշրջային ներուժի, հայերենի, ինչպես նաեւ արցախյան բարբառի մասին` Արցախը համարելով շբոսաշրջային մեծ նորուժ ունեցող «կովկասյան Շվեյցարիա»: