Իտալական շատ համեղ ռիզոտտո` սնկով
Lifestyle- Մատուցվում է անմիջապես
- Նախն. ժամանակ՝ 15 րոպե
- Պատրաստման ժամանակ՝ 40 րոպե
Բաղադրիչներ
- բրինձ - 300 գր
- սունկ շամպինիոն - 400 գր
- նեխուր - 2 ցողուն
- սոխ - 1 գլուխ
- ծիտրոն - 2-3 ճյուղ
- գինի սպիտակ - 200 մլ
- բուսայուղ - 2-3 ճ/գդ
- արգանակ հավի մսի - 1 լիտր
- պանիր պարմեզան - 60 գր
- կարագ - 1 ճ/գդ
- աղ
- մաղադանոս
Պատրաստման եղանակ
- Բլենդերի մեջ ենք դնում մաքրած և խոշոր կտրած սոխը, նեխուրը և ծիտրոնը։ Այդ ամենը լավ մանրացնում ենք։

- Ստացված խառնուրդը լցնում ենք հաստ պատերով կաթսայի մեջ, ավելացնում բուսայուղ և, ուժեղ կրակի վրա անընդհատ խառնելով, տապակում։

- Այնուհետև լցնում ենք սպիտակ գինին, բրինձը (առանց լվանալու) և մի քանի րոպե շոգեխաշում, մինչև բրինձը գինով ներծծվի։

- Լցնում ենք 1 բաժակ տաք արգանակը (կամ ջուրը) և, անընդհատ խառնելով միջին ուժեղության կրակի վրա, եփում։ Երբ ջուրը քաշվի, կավելացնենք ևս մեկ բաժակ։ Այնուհետև ավելացնում ենք 4 մասի բաժանած շամպինիոնը, աղով համեմում և շարունակում եփել։

- Պետք է եփենք մոտ 25-30 րոպե` անընդհատ ջուր կամ արգանակ ավելացնելով (մոտ 1 լիտր)։

- Վերջում ռիզոտտոյի մեջ ավելացնում ենք կարագը, մանր կտրատած մաղադանոսը և քերած պարմեզանը: Խառնում ենք այնքան, մինչև պանիրը հալչի։ Մատուցում ենք ջեռոցում եփված շամպինիոնների հետ։
Բարի ախորժակ։