Մոլորակի ամենահարուստ տղամարդու կողքին․ ո՞վ է Բիլ Գեյթսի կինը (լուսանկարներ)
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Պատկերացնում եք՝ բացում եք Forbes հանդեսն ու պարզում, որ ձեր ամուսինը մոլորակի ամենահարուստ մարդն է։ Իսկ Մելինդա Գեյթսի համար դա սովորական բան է։ Չէ որ նա Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի կինն է, նրա ամուսնու կարողությունը 79,2 միլիարդ դոլար է կազմում։
Բիլ Գեյթսի ընկերները վստահ էին, որ նա երբեք չի ամուսնանա։ Բայց Մելինդան դարձավ այն կինը, ում հետ նա ընտանիք կազմեց եւ երեք երեխա ունեցավ։
Մելինդան միշտ տիպիկ գերազանցիկ է եղել՝ Սուրբ Մոնիկայի կաթոլիկ դպրոցի առաջին աշակերտուհին եւ Դալլասի ակադեմիայի պարծանքը։ Համակարգչային գիտությունների ոլորտում բակալավրի կոչում ստանալուց հետո նա տեղավորվեց Microsoft ընկերությունում աշխատանքի։
Առաջին անգամ Բիլլը ապագա կնոջը տեսավ Նյու-Յորքի մամլո-բրիֆինգի ժամանակ ու առաջին հերթին ուշադրություն դարձրեց նրա կոշիկներին։ Գեյթսը վստահ էր, որ որքան կնոջ կրունկը երկար է, այնքան նա հիմար է։ Մելինդայի կոշիկները առանց կրունկների էին, եւ նա անսահման խելացի էր։
Զույգն ամուսնացավ 1994 թվականին, հարսանեկան արարողությունը Հավայան կղզիներում տեղի ունեցավ։ Առաջին անգամ Բիլլը սմոքինգ էր կրում։ Ամուսնությունից հետո Մելինդան թողեց աշխատանքը՝ իրեն նվիրելով երեխաներին ու սեփական բարեգործական ֆոնդին։






