Գործատուն իրավունք ունի կարդալ իր աշխատակիցների անձնական էլեկտրոնային նամակները
SocietyՄարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ՝ գործատուներն իրավունք ունեն կարդալ աշխատանքային ժամերի ընթացքում իրենց աշխատակիցների էլեկտրոնային նամակները: Եվրադատարանի նման որոշում կայացնելու առիթը Ռումինիայի մի ինժեներից ստացված դիմումն է եղել, ում ընկերությունը 2007 թ. ազատել էր աշխատանքից նրա անձնական նամակագրության բովանդակությանը ծանոթանալուց հետո: Նամակները նա ուղարկել էր աշխատանքային ժամերին, սակայն ՄԻԵԴ դիմած ինժեները կարծում էր, որ ընկերությունը խախտել է իր գրավոր հաղորդակցության անձեռնմխելիության իրավունքը: Տեղի դատական մարմինները մերժել էին հայցը՝ պատճառաբանելով, որ ընկերության աշխատակիցը խախտել է ընկերության օրենքը, քանի որ գործատուն իրավունք ունի ստուգել, թե ինչպես է իր աշխատակիցը կատարում իր աշխատանքային պարտականությունները:
Գործատուն գործել է իր լիազորությունների շրջանակներում, քանի որ նա ստացել է տվյալ կայքի մեսնեջերի թույլտվությունը՝ համարելով, որ իր աշխատակցի կողմից ուղարկված նամակների բովանդակությունը կարող էր կապված լինել նրա աշխատանքային գործունեության հետ, ուստի այն վերահսկելու թույլտվությունն օրինական է եղել: Դատարանի կարծիքով՝ այս հարցը կասկածից վեր է և այլ հիմնավորումներ չեն կարող լինել: Այդուհանդերձ, դատարանի որոշան մեջ նշվում է, որ անընդունելի է աշխատակիցների հանդեպ անսահմանափակ վերահսկողություն սահմանելը և կոչ է անում հստակեցնել կանոնոկարգը՝ համաձայն որի պարզ կդառնա, թե ինչ եղանակով և ինչպիսի տեղեկություն իրավունք ունի գործատուն հավաքել իր աշխատակցի մասին:
Ի դեպ, Եվրոպական դատարանի այս նախադեպային որոշումը տարածվում է նաև այն երկրների վրա, որոնք միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և վավերացրել այն:
Ա.Գ.