Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 16-ին և 17-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կրկին կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00- 17:00-ն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները: