Մինչ հարբած ծնողներն ինքնամոռաց քնած էին՝ այս տղան վերցրեց նրանց 4-ամյա դստերը (լուսանկարներ)
LifestyleԱյս պատմությունը տեղի է ունեցել Բելառուսիայում: Իվան Ռազումովը երեկոյան մեքենայով գնում էր մայրուղիով, երբ ճանապարհին նկատեց ճանապարհի եզրով վազող մի փոքրիկ աղջկա՝ շան հետ: Մոտակայքում ոչ մի բնակեցված վայր չկար, միայն անծայրածիր դաշտեր էին: Դա զարմացրեց մտահոգեց Իվանին և նա որոշեց կանգ առնել:
«Սկզբում ես մտածեցի, որ աղջկա ծնողներն աշխատում են այդ դաշտերում, և չեն նկատել, թե ինչպես է երեխան դուրս եկել ճանապարհ: Բայց մոտակայքում ոչ մի կենդանի շունչ չկար», – պատմում է Իվան Ռազումովը:
«Աղջիկը կեղտի մեջ կորած էր: Կոշիկները թարս էր հագել, մազերը ծուռումուռ կտրատած… Շունը հաչում էր ինձ վրա՝ փորձելով պաշտպանել իր փոքրիկ տիրուհուն»:
Աղջիկը միանգամից սկսեց շփվել: Նա ասաց, որ իր անունը Ժենյա Վլադիմիրովնա Ֆյոդորովիչ է: Հետո Իվանը հարցրեց նրան իր ծնողների մասին, և աղջկա պատասխանը ապշեցրեց նրան. «Մայրիկս պետք է քնի: Նա սթրեսի մեջ է. նա խմել է: Հայրիկս նույնպես խմել է մայրիկիս հետ…»
Իր իսկ խոսքերով, աղջիկը վազում էր պաղպաղակի հետևից: Ի դեպ նա վաղուց էր վազում, նրա ոտքերն արդեն ցավում էին: Եվ ճանապարհին նա ընկել էր և վնասել էր ձեռքը:
Լսելով այդ ամենը՝ Իվանն անմիջապես ոստիկանություն զանգահարեց: Մինչ ոստիկանությության գալը, Իվանը նստեցրեց աղջկան իր մեքենայի մեջ, և աղջիկը հասցրեց նրան պատմել իր ամբողջ կյանքը:
Ոստիկանության հետ ժամանեց նաև սոցաշխատողը, ով անմիջապես աղջկա հետ ընդհանուր լեզու գտավ: Օրենքի ներկայացուցիչները տարան փոքրիկին, իսկ Իվանը գնաց տուն:
Հաջորդ օրը նա զանգահարեց սոցաշխատողին՝ աղջկա հետագա ճակատագիրն իմանալու: Պարզվեց, որ աղջիկն ապրում էր 15 կիլոմետր հեռու այն վայրից, որտեղ նա գտել էր աղջկան: Տուն մտնելով՝ ոստիկանության աշխատակիցները հարբած վիճակում են գտել աղջկա ծնողներին. Մայրը հատակին է քնած եղել, իսկ հայրը սեղանին:
Ժենյային տարել են մանկատուն: Նրա ծնողներին զրկել են ծնողական իրավունքներից: Բայց նրանք փորձում են վերականգնել իրենց իրավունքները:
Իսկ այդ ընթացքում, Իվանը պարբերաբար այցելում է աղջկան: Ավելին, նա չի պատրաստվում թողնել փոքրիկին, և պատրաստ է որդեգրել նրան:
«Ես պատրաստ եմ հենց հիմա անել դա: Պետք է միայն այդ հարցը քննարկեմ կնոջս հետ», – ասում է Իվանը:
Ժենյային մաղթում ենք, որ իր հետագա կյանքում ամեն ինչ լավ լինի:




