«Ժողովուրդ». «Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել»
«Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ՝ իր պատկերը՝ գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելից: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որևէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: