ՔԿՀ-ներում դատապարտյալների համար կազմակերպվում են կինոդիտումներ
SocietyՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալ անձանց վերասոցիալականացմանն ուղղված հետաքրքիր նախաձեռնություն է կյանքի կոչվում, ինչը կկրի շարունակական բնույթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հունվարի 13-ին`երեկոյան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել է կինոդիտում, ինչը սպասված իրադարձություն էր դատապարտյալների համար. թեթև կենցաղային ժանրի կատակերգությունը նրանց որոշ ժամանակով կտրեց առօրյա հոգսերից` պարգևելով բարձր տրամադրություն ու դրական հույզեր:
Նույն օրն ինչպես «Արմավիր», այնպես էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մատուցվել են Սուրբ Ծննդյան պատարագներ` համապատասխանաբար Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ:
Պատարագից հետո վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում կատարվել են Ջրօրհնեքի արարողություններ, և օրհնված ջուրը բաժանվել է ազատազրկված անձանց: