Առաջիկա օրերին սպասվող ձյան մաքրման աշխատանքները պետք է ավելի լավ կազմակերպվեն. Անահիտ Բախշյան
SocietyԵլնելով Ամանորի փորձից՝ առաջիկա օրերին սպասվող ձյան մաքրման աշխատանքները գուցե ավելի լավ կազմակերպվեն: Նման հույս հունվարի 14-ին, Երևանի ավագանու 2015 թ. կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ հայտնեց Երևանի ավագանու անդամ «Բարև, Երևան» խմբակցության նե րկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
«Գուցե քաղաքապետի՝ պատասխանատու մարմիններին ուղղված խիստ խոսքերն ազդեն, որպեսզի առաջիկա ձյան տեղումների արդյունքում կուտակվող ձյունը պատշաճ մաքրվի: Սակայն վստահ չեմ», - ասաց Անահիտ Բախշյանը օդերևութաբանների կանխատեսմամբ հունվարի 15-ին ակնկալվող ձյան տեղումների վերաբերյալ:
«Երեք օր ձյուն տեղաց, եթե որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու ձյունը չմաքրվեց, ապա ես զարմանում եմ, թե ինչպես այդքան ձյունը մաքրվեց: Որովհետև բնության նման տարերքի դեմ անհնար էր անել ավելին, արվեց ամեն հնարավորը», - Ամանորին մի քանի օր շարունակ մայրաքաղաքում տրանսպորտային կոլապսի վերաբերյալ ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությաններկայացուցիչ Աննա Ասատրյանը:
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը խնդրեց նաև քննադատելուց և պահանջելուց առաջ ինքնուրույն անել հնարավորը տեղում:
«Երևանում աղբահանության և ճանապարհների մաքրման գործառույթը, բացի երկու շրջաններից, մրցույթով տրվել է «Սանիտեք» ընկերությանը: Այստեղ քաղաքապետարանը կատարում է վերահսկողական դեր և քաղաքապետարանի կողմից եղել է շուրջօրյա հերթապահություն: Ես դրական եմ գտնում մրցույթում հաղթած ընկերության աղբահանման աշխատանքները, սակայն ձնամաքրման առումով բոլորս դժգոհ ենք: Այն անհրաժեշտություն ունի զինվելու ձյան մաքրման համար համապատասխան սարքավորումներով, որպեսզի պատրաստ լինի կայանալիք ձյան տեղումներին», - նկատեց Երևանի ավագանու & laquo;Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը:
Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը հաստատեց, որ Երևանի քաղաքապետարանի կոմունալ-տնտեսական վարչությանը հասանելի 187 ձյուն մաքրող մեքենա և ևս 50-ը ժամանակավորապես կարելի է վերցնել շինարարական կազմակերպություններից՝ անհրաժեշտ աշխատանքներ կազմակերպելու համար: