Հայաստանում պոլիկնիկաները համալրվել են «Տամիֆլյու» դեղամիջոցով
SocietyՀանրապետության բոլոր հիվանդանոցներում անխափան ձևով, անվճար սկզբունքով տրամադրվել է «Տամիֆլյու», այն հունվարի 13-ից հատկացվել է նաև բոլոր պոլիկլինիկաներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Եր եկվանից սկսած` դեղը եղել է նաև պոլիկլինիկական ցանցում` հաշվի առնելով հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը։ Այն դարձյալ անվճար է տրամադրվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Մուրադյանը: Անդրադառնալով լուրերին, թե նախկինում դեղը վաճառվել է 6000 դրամով, նախարարը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2009 թվականից դեղը ներկրվել է Հայաստան և որևէ համապատասխան փաստաթղթում 9 հազար դրամից նվազ գին երբևէ չի եղել:
Դեղատներում այդ դեղը կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ, նախարարի խոսքով, շուկան է թելադրում գինը: Միաժամանակ, Մուրադյանը նշեց, որ «Տամիֆլյու»-ն հատուկ ցուցումներ ու հակացուցումներ ունի և այն դեղամիջոցը չէ, որը կազատի սուր շնչառական հիվանդությունների բոլոր խնդիրներից:
Արմեն Մուրադյանը պնդեց նաև, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա: «Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող և բանաձևերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկուկես անգամ ավելի հիվանդացության շեմը գերազանցող թվի մասին, և համաճարակ հայտարարվում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում: Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը:
Հունվարի 14-ի դրությամբ սուր շնչառական հիվանդություններով 948 հիվանդ գտնվում է հիվանդանոցներում, որոնցից 420-