Երևանի գիշերային ակումբի մոտ դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016թ-Õ « հունվարի 14-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տղամարդ։ Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն վայրում։
Նախնական տվյալներով, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գործող ակումբներից մեկի մոտ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կտրող-ծակող առարկայով հարվածել և թափանցող մարմնական վնասվածքներ են պատճառվել Է. Հայրապետյանին, Ա. Մարգարյանին, Մ. Մարտիրոսյանին և Ռ. Գասպարյանին։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: