Ինչպե՞ս թողնել ծխելը. խորհուրդներ աստղերից (լուսանկարներ)
LifestyleԵթե դուք ցանկանում եք արագ ազատվել ծխելու սովորությունից, ապա առաջարկում ենք լսել հայտնի մարդկանց, ովքեր կարողացել են ձերբազատվել այս վատ սովորությունից:
Էվան Մաքգրեգորը փորձել է թողնել ծխելը մի քանի անգամ: Առաջինը՝ «Star wars» ֆիլմի նկարահանումների համար: Սակայն ավելի ուշ, Էվանը դիմեց հիպնոզի օգնությանը և թողեց ծխելը: Նա արդեն տասը տարի է ինչ չի ծխում:
Մեթ Դեյմենը նույնպես դիմել է հիպնոզի օգնությանը: Այս դերասանը ծխելու սովորություն ուներ շուրջ 16 տարի, սակայն ընդհամենը 3 սեանսից հետո կարողացավ վերջնականապես թողնել ծխելը:

Ջուլիա Ռոբերթսը նույնպես պայքարել է ծխախոտի դեմ: Նա թողել է ծխելը երեք տարի առաջ, քանի որ չէր կարողնում հղիանալ: Ջուլիան վստահեցնում է, որ իրեն այս հարցում օգնել է յոգայով զբաղվելը:
Սիլվեստեր Ստալոնեն թողել է ծխելը դեռևս 70-ականներին: Ստալոնեն հրաժարվել է ծխախոտից, երբ նկարահանվում էր «Rocky» ֆլիմում: Ստալոնեն ֆիլմի համար ռինգ էր բարձրանում, իսկ քանի որ ծխում էր, սկսում էր շնչակտուր լինել: Ստալոնեն այնքան էր վախեցել, որ առանց վարանելու թողեց ծխելը:

Հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը թողել է ծխելը 46 տարեկանից, երբ նրան հասցրել են հիվանդանոց ուղեղի արնազեղում ախտորոշմամբ: Ըստ Շերոնի նա պետք է ընտրություն կատարեր ծխախոտի և կյանքի միջև:
