Բանանով դիմակ՝ ցուրտ եղանակին մաշկը պաշտպանելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ցուրտ եղանակին մաշկը պահանջում է ավելի լավ խնամք և սնուցում: Այժմ կներկայացնենք մի դիմակի բաղադրատոմս, որը օգտակար կլինի բոլոր տեսակի մաշկի համար:
Յուղերով և վիտամին Е-ով պատրաստված բանանի դիմակը կխնամի ձեր մաշկը ցուրտ եղանակին: Այս դիմակը լավացնում է արյան շրջանառությունը և կանխարգելում է ժամանակից շուտ առաջացող կնճիռները:
Մաշկը խոնավեցնող դիմակի բաղադրիչներն են.
Կես բանան
Երկու թեյի գդալ ձիթապտղի յուղ
8 կաթիլ վիտամին E
Մեկ թեյի գդալ կոկոսի յուղ
Մեկ պտղունց ալյուր
Պատրաստման եղանակը.
Բանանից պատրաստված շիլայի մեջ ավելացրեք նախապես ջրի մեջ տաքացրած ձիթապտղիև կոկոսի յուղը:
Ավելացրեք վիտամին E
Ալյուրը կարող եք ավելացնել միայն այն դեպքում, եթե քսուքը շատ ջրիկ է ստացվել։
Լավ խառնեք ստացվածը, կտորը թրջեք և ճզմելուց հետո դրեք երեսին:
Դիմակը մաքրեք 15 րոպեց։
Կարևորն այն է, որ այս հրաշալի դիմակի պատրաստման համար հարկավոր չէ շատ ջանք և արդյունքը կզարմացի։