Հայկական շոու բիզնեսի չհաստատված սիրային կապերը (լուսանկարներ)
LifestyleՇոու բիզնեսի ներկայացուցիչների սիրային հարաբերությունների մասին շշուկները շատ արագ են տարածվում։ Շատ դեպքերում լուրերը կեղծ են լինում, հաճախ էլ, թեպետ հերքվում են աստղերի կողմից, միեւնույնն է, համապատասխանում են իրականությանը։
Wnews.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների միջեւ երբեւէ եղած եւ չհաստատված սիրային կապերը։
Ֆելիքս Խաչատրյան-Նազենի Հովհաննիսյան
Մինչ օրս էլ շատերն են հիշում, որ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ու հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը նախկինում միասին էին։ Թեպետ նրանք երբեք էլ չեն հաստատել այս տեղեկությունը, այնուամենայնիվ, լուրեր էին շրջանառվում անգամ այն մասին, որ նրանք միասին են ապրել։
Այժմ Ֆելիքս Խաչատրյանն ամուսնացած է նկարչուհի Գոհար Պարույրյանի հետ, ով ի դեպ, ըստ լուրերի, Նազենի Հովհաննիսյանի օգնականն է եղել։
Գոհար Գասպարյան-Սերգեյ Սմբատյան
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւս ընկերություն են արել։ Հավանաբար, նրանց սիրավեպը կարճ է տեւել։ Նկատենք, որ այժմ Գոհար Գասպարյանն ընկերություն է անում «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանի հետ, սակայն խուսափում է իր անձնականի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։
Սյուզի-Միշո
Տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում նաեւ երգչուհի Սյուզիի եւ ռեփեր Միշոյի սիրային կապի մասին։ Այժմ ռեփերն ամուսնացել է, իսկ Սյուզին դեռ փնտրում է իր երկրորդ կեսին։
Լիլու-Խորեն Լեւոնյան
Դերասան Խորեն Լեւոնյանն ու երգչուհի Լիլուն եւս սիրային կապ են ունեցել։ Նրանք միասին են ապրել։ Այժմ Խորեն Լեւոնյանն ամուսնացած է դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ։
Էմմի-Սուպեր Սաքո
Էմմի եւ Սուպեր Սաքոյի «Եթե դու գնաս» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելուց հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ նրանք միասին են։ Լուրերը հերքվեցին նրանց կողմից, սակայն, միեւնույնն է, շատերը պնդում են, որ նրանց միջեւ սիրավեպ եղել է։Այժմ երկուսն էլ ամուսնացած են։
Արամե-Եվա Ռիվաս
Արամեն եւ Եվա Ռիվասը երկար տարիներ բնակվել են Ռոստովում։ Ըստ շրջանառվող լուրերի, տարիներ առաջ նրանք սիրավեպ են ունեցել, սակայն Եվա Ռիվասն իր հարցազրույցներից մեկում հերքել էր այդ լուրերը։
Լիլիթ Հովհաննիսյան-Միհրան Ծառուկյան
Տարիներ առաջ երգիչ Միհրան Ծառուկյանը սիրահարված էր Լիլիթ Հովհաննիսյանին, սակայն, շրջանառվող լուրերի համաձայն, նա մերժվեց երգչուհու կողմից։
Միհրան Ծառուկյան-Մերի Մակարյան
Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Մերի Մակարյանը այդպես էլ չխոստովանեցին, որ միասին էին, սակայն նրանց սիրավեպի հարցում որևէ մեկը կասկած չուներ։
Ռիչարդ Մադլենյան-Լիկա Սալմայան
Երգահան Ռիչարդ Մադլենյանն ու սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը թեև փորձում էին թաքցնել հարաբերությունները, նրանց սիրավեպի մասին խոսում էին բոլորը։ Տևական ժամանակ ընկերություն անելուց հետո զույգը վերջերս բաժանվեց։
Արտավազ Ամիրյան-Մարի
Տարիներ առաջ ընկերություն էին անում երգչուհի Մարին ու հաղորդավար Արտավազդ Ամիրյանը, սակայն նրանք երբեւէ չեն հաստատել այդ խոսակցությունները։ Այժմ Արտավազդ Ամիրյանն ամուսնացած է։ Ի դեպ՝ խոսակցությունների համաձայն Արտավազդ Ամիրյանը սիրահետել է նաև Լիլիթ Հովհաննիսյանին և հաճախ էր նրանց տուն ծաղիկներ ուղարկում:
Շուշաննա Թովմասյան-Մարտ Բաբայան
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանին վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել երգիչ Մարտ Բաբայանի հետ։ Բոլորս էլ գիտենք, որ նրանց միջեւ սիրային կապ կա, թեպետ երկուսն էլ պաշտոնապես չեն հաստատում այս տեղեկությունը։













