60-ամյա Մել Գիբսոնն առաջին անգամ ներկայացել է իր 24-ամյա ընկերուհու հետ (լուսանկարներ)
LifestyleՀոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը, ով արդեն ավելի քան կես տարի է հանդիպում է 24-ամյա ակրոբատուհի Ռոզալինդ Ռոսի հետ, առաջին անգամ նրա հետ ներկայացել է հանրությանը, գրում է Обозреватель-ը:
Զույգը մասնակցել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո կայացած երեկույթին: Երիտասարդ աղջիկը բավականին աջակցել է իր 60-ամյա սիրելիին միջոցառման ընթացքում:
Բանն այն է, որ դեռևս 2006-ից հոլիվուդյան շատ դերասաններ բոյկոտ են հայտարարել Գիբսոնին` նրա հակասեմական արտահայտությունների համար: Մինչ օրս հայտնիների կեսը չի շփվում Գիբսոնի հետ: Լրատվամիջոցները գրում են, որ Գիբսոնը և Ռոսը բոլորովին մենակ են եղել բարում:
Զույգը ծանոթացել է այս տարվա սկզբին, երբ Ռոսը եկել է աշխատանքի ընդունվելու Գիբսոնի պրոդյուսերական ընկերությունում: Ռեժիսորն առաջին իսկ հայացքից հիացել է աղջկա գեղեցկությամբ և հմայքով: Ավելի ուշ զույգը ճանապարհորդության է մեկնել Կոստա Ռիկա և Պանամա:




