Արարատի մարզում 45-ամյա տղամարդ է սառցահարվել
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 15-ին` ժամը 10.39-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում սառցահարված, կիսամերկ տղամարդ է ընկած: Դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, շտապօգնության աշխատակիցները 1971թ. ծնված Ռ. Վ.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: