Դեւիդ Բոուին գերազանցել է Ադելի սահմանած ռեկորդը
LifestyleԴեւիդ Բոուին գերազանցում է Ադելի սահմանած ռեկորդը: Աշխարհահռչակ երաժիշտը, որը մահացել է հունվարի 11-ին, ռեկորդ սահմանել. նրա տեսահոլովակները VEVO –ով դիտել են ավելի քան 51 մլն. անգամ: Սա առհասարակ ամենամեծ ցուցանիշն է պորտալի գոյության ամբողջ պատմության ընթացքում:
Ամենաշատ դիտված տեսահոլովակն է դարձել Lazarus երգի էկրանավորումը՝ 11.1 մլն դիտում:
Նշենք, որ բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուիի վերջին ալբոմը՝ Blackstar-ը, կարող է Billboard 200 հիթ շքերթում առաջին տեղից դուրս մղել երգչուհի Ադելի «25» ալբոմը, հայտնում է RNS–ը:
Եթե դա տեղի ունենա, ապա Blackstar –ը կդառնա երգչի առաջին ալբոմը, որն առաջին հորիզոնականին է հասել է ամերիկյան հիթ շքերթում:
Ադելը իր ալբոմը թողարկել էր նոյեմբերին: Այն առաջին տեղն էր զբաղեցնում հիթ շքերթներում՝ անցած շաբաթ 163 հազար 792 վաճառված օրինակով: Այդուհանդերձ, Բոուիի մահվանից հետո Blackstar –ի վաճառքն ավելացել է ավելի քան 10 անգամ: Միայն երեքշաբթի՝ հունվարի 12-ին, վաճառվել է ալբոմի ավելի քան 120 հազար պատճեն: