Բաց նամակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին
SocietyՀարգելի պարոն Հովսեփյան, մեր երկրում գործունեություն է ծավալում մի գործարար՝ Սամվել Ալեքսանյան անունով: Նա լուրջ խնդիրներ ունի իր ոլորտի սպասարկման մակարդակի և որակի մասով: Հաճախ անորակությունն այնքան փնթի ու անփույթ է քողարկվում, որ բազմաթիվ քաղաքացիներ ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ Սամվել Ալեքսանյանի մոտից ինչ-որ բան գնելով: Քաղաքացիների ազատ ընտրությանը խանգարում է Սամվելի խանութների մոնոպոլ ցանցը ու կեղծ ու իսկական ապրանքների ներմուծումն ընդհանուր շուկա:
Հարգելի պարոն Հովսեփյան, արդեն բազմաթիվ են Սամվելի կողմից ժամկետների կեղծման, հին ու առողջության համար վտանգավոր ապրանքների վաճառքը և այլ անթույլատրելի արարքները ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Սամվել Ալեքսանյանն իր գործունեությունն է ծավալում նաև այնպիսի նուրբ և մասնագիտական շուկայում, ինչպիսին դեղորայքն է: Եթե Սամվել Ալեքսանյանը կուրացել է բիզնես շահի մոլուցքից և թքած ունի մարդկանց առողջության վրա, ապա Դուք՝ որպես պետական պաշտոնյա, օգնության ձեռք մեկնեք:
Ձեզանից խնդրում ենք իրականացնել ստուգումներ հանուն մեր և Ձեր առողջության և ահազանգել ՀՀ նախագահին՝ ներկայացնելով այս իրավիճակի մասին իրական ճշմարտությունը:
Հարգանքով՝ Անալիտիկ Կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյան

