Ջեռոցը մաքրելու լավագույն տարբերակը. հիանալի փայլ՝ առանց ավելորդ ջանքերի (ֆոտո)
LifestyleԳազոջախը շատ հաճախ է կեղտոտվում: Ստիպված ենք լինում այն շատ հաճախ մաքրել և դա շատ ժամանակ և ջանքեր է պահանջում:
Այս մեթոդը կսովորեցնի ձեզ, թե ինչպես արագ և հեշտ մաքրել ջեռոցը:
Ջեռոցի արագ մաքրում
Ձեզ պետք կգան
- Քառորդ բաժակ խմորի փխրեցուցիչ
- 250 մլ ամոնիակ
- 1 լ տաք ջուր
- 2 ջերմադիմացկուն տարրաներ
Մաքրում ենք ջեռոցի ապակի
- 1 Ջրի մեջ փխրեցուցիչ լցրեք, խառնեք՝ մինչև թթվասերի նման զանգված դառնա:
- 2 Քսեք այդ զանգվածն ապակու վրա:
- 3 Թողեք այդպես կես ժամ:
- 4 Լավ տրորեք կտորով կամ սպունգով:
Ապակին կզարմացնի ձեզ իր մաքրությամբ: Իսկ ձեզ թվում էր, թե դա այլևս ոչ մի բանով չեք կարող մաքրել:
Մաքրում ենք ջեռոցի ներսը
- 1 Տաքացրեք ջեռոցը մինչև 150 աստիճան:
- 2 Լցրեք տարրայի մեջ տաք (եռացող) ջուր:
- 3 Մյուս տարրայի մեջ լցրեք ամոնիակը:
- 4 Անջատեք ջեռոցը:
- 5 Ամոնիակը դրեք ջեռոցի ցանցի վար, իսկ ջուրն ամենաներքևում:
- 6 Փակեք ջեռոցը և գնացեք քնելու:
- 7 Հաջորդ օրը մի փոքր ամանների հեղուկ ավելացրեք ամոնիակի մեջ և դրանով մաքրեք ջեռոցի պատերը՝ սպունգով կամ ինչ-որ կոպիտ բանով:
Ահա և վերջ: Ինչպես տեսնում եք, այդքան էլ բարդ ու ծանր չէր: Ուղղակի ուշադիր եղեք, չմոռանաք օդափոխել խոհանոցը՝ ամոնիակի հոտի հետ կապված: Կարելի է նաև ամոնիակը փոխարինել սոդայով: Ջրի մեջ սոդա ավելացրեք, շիլայանման զանգվածը քսեք ջեռոցի պատերին և այդպես թողեք որոշ ժամանակ: Հետո մաքրելն ավելի հեշտ կլինի:
