Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 15-ին` ժամը 12.03-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում բեռնատարն արգելափակվել է. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել 26 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «DAF» մակնիշի 517 ՕS 61 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.) բեռանատար ավտոմեքենան կատարել է տեղապտույտ և հարվածել արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարների և «Արարատի ՃՇՇ»-ի աշխատակիցների համատեղ ուժերով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել բեռանատարը: