Պորտուգալիան Հայաստանում նշանակել է պատվո հյուպատոս
SocietyՊորտուգալիայի կառավարությունը` ի դեմս դեսպան Մարիո Կոտինիո դե Մաթոսի, Հայաստանում պատվո հյուպատոս է նշանակել Սամուել Սամուելյանին:
Այս մասին տեղեկացրեցին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքից:
Հիմնադրամը հույս է հայտնում համագործակցել Սամուել Սամուելյանի հետ փոխադարձ շահ ներկայացնող նախաձեռնությունների, ինչպես նաև Հայաստանի ու Պորտուգալիայի կապերն ուժեղացնելու ուղղությամբ: