Այս գեղեցկության մրցույթը կոտրում է բոլոր կարծրատիպերը. նման բան Դուք դեռ չեք տեսել (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Հայտնի ասացվածքն ասում է՝ տգեղ կին գոյություն չունի: Երևում է, իտալական փոքրիկ քաղաքում՝ Ֆորկոլիում, այս մտքի հետ համաձայն շատ մարդիկ կան: Այդ պատճառով էլ այնտեղ ամեն տարի անց է կացվում հատուկ գեղեցկության մրցույթ՝ «Miss Cicciona»:
«Cicciona» բառն իտալերենից թարգմանաբար նշանակում է «թմբլիկ»: Այնպես որ, մրցույթին կարող են մասնակցել միայն գիրուկները:
Կազմակերպիչները կարծում են, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի: Դրա համար էլ որոշել են, մրցույթ կազմակերպել նրանց համար, ովքեր չեն մտնում ընդունված շրջանակների մեջ:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հատուկ պահանջներ: Նրանք պետք է կշռեն 100 կիլոգրամից ոչ պակաս, իսկ հասակը պետք է գերազանցի 170 սանտիմետրը: Հաղթողին ընտրում է ժյուրին, և նա բացի դրամական պարգևից, նվեր է ստանում նաև տորթ:
Կան նաև հետևյալ անվանակարգերը՝ «Միսս ժպիտ», «Միսս շնորհ» և «Միսս սեքսուալություն»: Ինչպես նաև կա «Միսս հանդիսատեսի համակրանք» տիտղոսը:
Ինչպես բոլոր գեղեցկության մրցույթներում, այստեղ նույնպես կա երեկոյան զգեստների և լողազգեստի ցուցադրություն: Նրանք նաև զարմացնում են հանդիսատեսին իրենց երգելու ունակությամբ և մերկապար պարելով:
Այս կանայք իսկապես երջանիկ են և ապրում են լիարժեք կյանքով:




