Սա իմանալուց հետո դու նույնպես կարտոֆիլ կքսես մեքենայի ապակիներին
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Մեքենայի մեջի խոնավությունը մեծ խնդիր է վարորդների համար, նրանք ատում են այդ վիճակը: Քրտնած պատուհաններ, ոտքերի տակի թաց գորգ և խոնավացած նստատեղեր: Իսկական դժոխք:
Բայց Blog.1in.am-ը ձեզ վստահեցնում է, որ պետք չէ ձեռքերը ծալած նստել: Ձեզ ենք առաջարկում շատ հեշտ և բնական, խոնավությունը ներծծող միջոց: Եվ մեքենայի ապակիները կլինեն թափանցիկ՝ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը:
Ինչպե՞ս պաշտպանել մեքենայի ապակիները քրտնելուց
Կարտոֆիլի օգնությամբ
Մի քանի մասի բաժանեք կարտոֆիլը և դրանով սրբեք մեքենայի ապակիները ներսից: Դրանից հետո մաքրեք ապակին սովորական սրբիչով: Քրտնելու դեմ պաշտպանիչ օսլայի շերտը պատրաստ է: Սա հիանալի միջոց է՝ մեքենայի ապակիները քրտնելուց պաշտպանելու համար:

