Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 285 կգ-ով (լուսանկարներ)
LifestyleԱշխարհում ամենագեր մարդը նիհարել է 285 կգ-ով և այժմ վիրահատության կարիք ունի, որպեսզի վերացնի ավելորդ մաշկը, որը կշռում է 50 կգ: 51-ամյա Փոլ Մեյսոնը կշռում էր 444 կգ: Տնից դուրս գալու համար նա հատուկ ծառայություններ էր կանչում:
Երկու տարի առաջ Առողջապահության պետական ծառայության աջակցությամբ կատարված վիրահատությունից հետո Փոլը կշռում էր 159 կգ: Բժիշկների խոսքով նրան հակացուցված է մաշկի հեռացման վիրահատություն անել այնքան ժամանակ, քանի դեռ քաշը 2 տարի «կայուն» չլինի:
Փոլը ցանկանում է նիհարել մինչև 90 կգ, որը առողջ քաշ է իր հասակի համար:
.jpg)
Մեյսոնն այժմ իր փորձի մասին գիրք է գրում և ուսումնասիրում է խորհրդատուի աշխատանքը` զրուցելով աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Նա նաև սեփական ոսկերչական գործ է հիմնել: Փոլը ցանկանում է աշխատել հանուն կյանքի, որպեսզի ինչ-որ նոր բան սովորի և լավ ժամանակ անցկացնի:
Մեյսոնը շատակերությամբ սկսել է տառապել 20 տարեկանից հետո` հոր մահից և մոր առողջության վատացումից հետո: Նա քաշի պատճառով հեռացավ փստատարի աշխատանքից: Գիրացման արդյունքն եղավ այն, որ Փոլը չէր կարող այլևս քայլել և գամվեց անկողնուն:
.jpg)