Ինչպե՞ս ճիշտ ընտրել մազափնջի ձևը
LifestyleՄազափունջը միշտ կարող է օգնության հասնել աղջիկներին, քանի որ ընգծում է դիմագծերի յուրահատկությունը և կոծկում թերությունները:
Մազափնջով սանրվածքները ծնունդ են առել անհիշելի ժամանակներում. համարվում է, որ դրանց սկիզը դրել է Կլեոպատրան: Անտիկ շրջանում մազափունջ ունեին միայն հարուստ և ապահոված կանայք, այդպիսով նրանք ընդգծում էին իրենց սոցիալական դիրքը:
Այսօր արդեն շատերն ունեն մազափունջ: Իսկ ինչպե՞ս ընտրել մազափնջի ճիշտ ձևը, որպեսզի այն լինի տեղին և ավելի գեղեցկացնի դիմագծերը: Այս դեպքում ևս պետք է հաշվի առնել դեմքի ձևը, մազերի գույնն ու հաստությունը:
● Կլոր դեմք ունեցող աղջիկներին խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ, հաստ մազափնջից: Այն վիզուալ ավելի կլայնացնի դեմքը: Խորհորդ չի տրվում նաև կտրել կարճ մազափունջ, որպեսզի դեմքն ավելի չկլորանա: Դիմագծերի կորեկցիա անելու համար, կարելի է կտրել «թեք» կամ ծայրերից սրացող մազափունջ:
● Քառակուսի դեմք ունեցող կանայք նունպես պետք է հետևեն կլոր դեմք ունեցողներին օրինակին, քանզի այս դեպքում ևս դեմքը երկարացնելու խնդիր կա:
● Օվալ դեմք ունեցողների դեպքում ավելի գեղեցիկ կնայվի ուղիղ և հաստ մազափունջը: Վարսահարդարիչի օգնությամբ կարելի է ավելի մեծ ծավալ հաղորդել դրան և գեղեցիկ ու նորաոճ տեսքդ ապահոված է:)
● Պետք է հաշվի առնել նաև ճակատի առանձնահատկությունները: Նեղ ճակատի դեպքում մազափունջը պետք է սկսվի ավելի խորքից:
● Մեծ ճակատ ունեցողների մազափունջը պետք է ծածկի հոնքերը, այլապես այն ավելի կմեծացնի դեմքը: