Գյուղացիները երկրպագում են 6-ամյա հնդիկ տղային՝ մեջքից աճող պոչի պատճառով (լուսանկարներ)
LifestyleՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Նիջմապուր գյուղի 6-ամյա բնակիչ Ամար Սինխը չնայած երիտասարդ տարիքին արդեն հասցրել է տեղացիների երկրպագության առարկան դառնալ՝ մեջքից աճող պոչի պատճառով։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 31 սմ երկարությամբ պոչն իրենից ներկայացնում է մազափունջ, որի շնորհիվ երեխային նմանացնում են կապկի։ Սինխի ընտանիքն ու տեղացիները վստահ են, որ տղան աստվածային էակ է, քանի որ պոչի միջոցով կապված է հնդկական կապկանման աստված Հանումանի հետ։

Նրա ծնողները պատմել են, որ երեխան լույս աշխարհ է եկել տարօրինակ մազափնջով, որը տարիների ընթացքում երկարել է։ Սակայն բժիշկներն ունեն այս ամենի գիտական բացատրությունը. Spina bifida-ն հազվագյուտ երևույթ է և հանդիպում է ամեն 2.500-րդ նորածնի մոտ։ Ըստ մասնագետների՝ դա հղիության առաջին եռամսյակի ընթացքում ֆոլաթթվի պակասության հետևանք է։


