Երևանում այրվում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստը. դեպքի վայր է մեկնել 10 մարտական հաշվարկ
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 17-ին` ժամը 12.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, «Հարավկովկասյան երկաթուղուն» պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: