Տիեզերակայանում պատմության մեջ առաջին անգամ ծաղիկ է բացվել
Lifestyleshabat.am-ը գրում է.
NASA-ի աստղագնաց Սքոթ Քելին իր Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ աստրա-ցինիայի ծաղիկ է բացվել և հրապարակել լուսանակարը: «Այո, տիեզերքում կան կյանքի այլ դրսևորումներ»,- կատակել է աստղագնացը, անկշռելիության պայմաններում աճած բույսի մեկ այլ լուսանկարի տակ մակագրությամբ: Նշենք, որ Քելին իր վրա է վերցրել այգեպանի պարտականությունները և խնամում է բույսերը, որոնք աճեցվում են Veggie ծրագրի շրջանակներում: